Լեհաստանն ու Մերձբալթիկան կարող են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով

Միջազգային
Ռուսաստանը չի բացառում, որ Լեհաստանն ու Մերձբալթիկան կարող են խզել հարաբերություններն իր հետ, սակայն Մոսկվան դիվանագիտական հարաբերությունների խզման կողմնակից չէ ։ Այս մասին ասվում է երկուշաբթի օրը հրապարակված՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության պատասխաններում լրատվամիջոցների հարցերին, որոնք ստացվել են 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսին։
«Մենք դիվանագիտական հարաբերությունների խզման կողմնակից չենք: Նույնիսկ ամենադժվար իրավիճակում անհրաժեշտ է պահպանել խողովակները՝ երկխոսություն վարելու, մեր համաքաղաքացիների և հայրենակիցների հարցերը լուծելու համար: Չի կարելի բացառել, որ հակառուսական մոլեգնության մեջ մտնելով՝ այդ երկրները (Լեհաստանը և Մերձբալթիկան) կորոշեն ամբողջությամբ խզել մեզ հետ կապերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական գերատեսչությունն ընդգծել է, որ եթե դա տեղի ունենա, ապա «այդ քայլի և դրա հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է այդ պետությունների ղեկավարության վրա». «Մենք մտադիր ենք ամուր կերպով պաշտպանել մեր ազգային շահերը, իսկ ընդդիմախոսները պետք է հասկանան, որ իրենց գործողությունները կունենան երկարաժամկետ հետևանքներ»: