Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ին անհանգստացնում է Թուրքիայի ու ռուսական ընկերությունների համագործակցությունը

ԱՄՆ-ին անհանգստացնում է Թուրքիայի ու ռուսական ընկերությունների համագործակցությունը
Միջազգային
16:16, 30 январь 2023
ԱՄՆ-ին շարունակում է մտահոգել այն փաստը, որ չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Թուրքիան շարունակում է համագործակցել ռուսական այն ընկերությունների հետ, որոնք ամերիկյան պատժամիջոցների տակ են: 

Առաջիկայում սպասվում է ԱՄՆ-ի գանձապետարանի բարձրաստիճան պաշտոնյա Բրայան Նելսոնի այցը Թուրքիա: 

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ամերիկացի պաշտոնյան լուրջ նախազգուշացում է անելու Թուրքիայում ռուսների հետ վերոհիշյալ համագործակցության վերաբերյալ: Կոչ է անելու խուսափել Ռուսաստանին առնչվող ցանկացած բանկայից գործարքներից ու տրանսֆերներից։

Նելսոնը ծրագրում է  թուրք գործընկերներին զգուշացնել, որ նրանք կարող են կորցնել մուտքը դեպի ԱՄՆ շուկա, եթե համագործակցեն ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների հետ։

Աղբյուր` ermenihaber.am