Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը խնդրում է դատարանին Ադրբեջանին պարտադրել միջանկյալ միջոցներ՝ նախքան գործը ըստ էության վճռելը. ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում ՄԻԵԴ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի եզրափակիչ ելույթը

ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում քննվում է Հայաստանի Հանրապետության հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը խտրականության բոլոր ձևերի վերացման դրույթներին համապատասխան հայց է ներկայացրել դատարան։ 

Հայաստանի ներկայացուցիչների ելույթներից հետո եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա նշեց, որ Հայաստանը խնդրում է դատարանին Ադրբեջանին պարտադրել հետևյալ միջանկյալ միջոցները՝ նախքան գործը ըստ էության վճռելը. «Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումը և օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների, որոնք խաթարում են երկկողմանի անխափան, ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ադրբեջանը պետք է երաշխավորի բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան, ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։ Ադրբեջանը անմիջապես և լիովին պետք է  վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց բնական գազի և այլ հանրային ծառայությունների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։ 

Տեղի ժամանակով ժամը 16-ին դատարանը կլսի Ադրբեջանի բանավոր ելույթները