Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հարավային Կորեան Հյուսիսայինից պաշտպանելու համար. Պենտագոն

ԱՄՆ-ը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հարավային Կորեան Հյուսիսայինից պաշտպանելու համար. Պենտագոն
Միջազգային
12:54, 31 январь 2023
Միացյալ Նահանգները հակված է կատարել սովորական և միջուկային զենք կիրառելու պարտավորությունը՝ զսպման նպատակներով և Հարավային Կորեային պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Սեուլում Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարար Լի Չժոն Սոպի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Կորեայի Հանրապետությունը պաշտպանելու մեր հանձնառությունը մնում է անսասան։ Միացյալ Նահանգները հաստատակամորեն հակված է կատարել ոլորտում ընդլայնված զսպման պարտավորությունը, որը ենթադրում է ԱՄՆ ռազմական ամբողջ միջոցների օգտագործում՝ ներառյալ սովորական և միջուկային զենք, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության միջոցներ»,- ասել է նախարարը։ 

Նրա խոսքով՝ 2022 թվականին Հյուսիսային Կորեան «աննախադեպ» թվով սադրանքներ է իրականացրել։ Միացյալ Նահանգները Հարավային Կորեայի հետ միասին, նշել է նա, դատապարտում է այդ «վտանգավոր գործողությունները», որոնք, կողմերի կարծիքով, ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում։

Օսթինը նշել է, որ Հարավային Կորեայում ծառայություն են իրականացնում 28,5 հազար ամերիկացի զինծառայողներ. սա ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմական կոնտինգենտներից մեկն է արտասահմանում։

«Սա ցույց է տալիս Կորեական թերակղզում խաղաղությանն աջակցելու մեր անսասան հակվածությունը։ Անցած տարվա ընթացքում մեր երկրները զգալի հաջողությունների են հասել համագործակցության խորացման հարցում»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը՝ ընդգծելով, որ կողմերը Հյուսիսային Կորեայի սպառնալիքների ֆոնին ուժեղացրել են պատասխան միջոցները և անցկացնում են զորավարժություններ։