Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կալաշնիկով»-ը զենքի ու զինամթերքի մատակարարման պայմանագրեր է կնքել ՀԱՊԿ երկրների հետ

«Կալաշնիկով»-ը զենքի ու զինամթերքի մատակարարման պայմանագրեր է կնքել ՀԱՊԿ երկրների հետ
Միջազգային
13:48, 31 январь 2023
«Կալաշնիկով» կոնցեռնը զենքի ու զինամթերքի մատակարարման նոր պայմանագրեր է ստորագրել, հիմնականում ՀԱՊԿ երկրների հետ, այսօր հայտնել են «Կալաշնիկով»-ի մամուլի ծառայությունից։ 

Պայմանագրերի իրագործումը նախատեսված է 2023 թվականին, հաղորդում է մամուլի ծառայությունը։

«Ձեռնարկությունը պատրաստել է զենքի ու զինամթերքի մատակարարման ավելի քան 10 կոմերցիոն առաջարկ՝ հիմնականում ՀԱՊԿ անդամ երկրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կոնցեռնի տվյալներով՝ ձեռնարկությունը արտահանման արտադրանքի մատակարարումը վերակողմնորոշել է դեպի Ռուսաստանին բարեկամ երկրների շուկաներ, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների։

ՀԱՊԿ-ի մեջ է մտնում վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։