Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացատրությունների համար ՌԴ դեսպանը կանչվել է Շվեդիայի ԱԳՆ

Բացատրությունների համար ՌԴ դեսպանը կանչվել է Շվեդիայի ԱԳՆ
Միջազգային
19:28, 01 май 2021
Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Շվեդիայի Արտաքին գործերի նախարարություն՝ ԵՄ քաղաքացիների նկատմամբ Մոսկվայի կողմից պատժամիջոցներ կիրառելու պատճառով, հայտնում է Agence France-Presse-ը ՝ վկայակոչելով ԱԳՆ խոսնակ Մաթս Սամուելսոնին։

Գործակալության զրուցակցի խոսքով ՝ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը իր դժգոհությունն է հայտնել պատժամիջոցների կիրառման համար: Ստոկհոլմը կարծում է, որ «Ի տարբերություն ԵՄ պատժամիջոցների, ռուսական պատժամիջոցներն արդարացված չեն և ունեն քաղաքական դրդապատճառներ»։

Հիշեցնենք, ՌԴ ԱԳՆ-ն նախօրեին հրապարակել է ԵՄ երկրների 8 քաղաքացիների անուններ, որոնց մուտքն արգելված է Ռուսաստան։ Սև ցուցակում են Եվրախորհրդարանի նախագահ Դեվիդ Մարիա Սասոլին, Եվրոպական արժեքների և թափանցիկության հանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան և ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության անդամ Ժակ Մերը։