Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար
Միջազգային
20:25, 01 май 2021
Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և հետ է մղել ցուցարարներին այն բանից հետո, երբ նրանք կրկին սկսել են շշեր, դյուրավառ նյութեր նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։ Դեպքի վայրից այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ֆրանսիայի ժամանակով 14.00-ից հետո Փարիզում սկսվել է ավանդական մայիսմեկյան ցույցը, երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից: Երթին մասնակցում են արհմիությունների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «դեղին ժիլետներ» շարժման կողմնակիցներ, որոնք վանկարկում են «Մենք դեռ այստեղ ենք»:

BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ հասարակական կարգը պահպանում է մոտ 5․000 ոստիկան:Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի (CGT) տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում շուրջ 300 իրադարձություն է սպասվում: Ըստ Ֆրանսիայի իշխանությունների՝ ցույցերին մասնակցելու է շուրջ 100 հազար մարդ ամբողջ երկրով մեկ: