Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավստրիան պերսոնա նոն գրատա է հայտարարել 4 ռուս դիվանագետների. նրանք պետք է լքեն երկիրը մինչև փետրվարի 8-ը

Ավստրիան պերսոնա նոն գրատա է հայտարարել 4 ռուս դիվանագետների. նրանք պետք է լքեն երկիրը մինչև փետրվարի 8-ը
Միջազգային
12:45, 02 февраль 2023
Ավստրիան պերսոնա նոն գրատա է հայտարարել հանրապետությունում հավատարմագրված չորս ռուս դիվանագետների։ Այս մասին ասվում է այսօր Ավստրիայի ԱԳՆ-ի Թվիթերում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանի դեսպանատան երկու դիվանագետներ կատարել են գործողություններ, որոնք անհամատեղելի են իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ: Այդ պատճառով նրանք հայտարարվել են անցանկալի անձ՝ համաձայն դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 9-րդ հոդվածի: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ներկայացուցիչներից երկու դիվանագետներ ձեռնարկել են գործողություններ, որոնք անհամատեղելի են Կենտրոնակայանի մասին համաձայնագրի հետ: Այդ կապակցությամբ նրանց նույնպես խնդրել են լքել Ավստրիայի Հանրապետության տարածքը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Ավստրիայի ԱԳՆ-ն հայտնել է նաև, որ արտաքսվող դիվանագետները պետք է լքեն երկիրը մինչև փետրվարի 8-ը։