Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԹ պետնախարար․ «Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել եմ Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը»

ՄԹ պետնախարար․ «Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել եմ Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը»
Միջազգային
14:10, 02 февраль 2023
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում հերթական քննարկումն է տեղի ունեցել Լաչինի միջանցքի փակման հարցով, պատգամավոր Ռուփա Հաքը պաշտոնական Լոնդոնին կոչ է արել ճնշում գործադրել ինչպես Լաչինի միջանցքի վերաբացման, այնպես էլ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների միջազգային անկախ հետաքննության ուղղությամբ։

Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին ի պատասխան հայտարարել է, որ Ադրբեջանի դեսպանի հետ է հանդիպել և խոսել Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունից։

«Մենք ձգտում ենք վերադառնալ բանակցություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ հունվարի 18-ին՝ կապված հումանիտար իրավիճակի հետ: Երեկ հանդիպել եմ Ադրբեջանի դեսպանի հետ և շեշտել Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը», - հայտարարել է Դոքերթին:

Պետնախարարը հիշեցրել է Start Fund հիմնադրամի մասին (դոնորներից մեկը Միացյալ Թագավորությունն է), որը 350 հազար ֆունտ ստերլինգ է հավաքագրել ստեղծված իրավիճակից տուժածներին աջակցություն տրամադրելու համար:

azatutyun.am