Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին ցավակցություն է հայտնել Էրդողանին Թուրքիայում երկրաշարժի կապակցությամբ և օգնելու պատրաստակամություն է հայտնել

Զելենսկին ցավակցություն է հայտնել Էրդողանին Թուրքիայում երկրաշարժի կապակցությամբ և օգնելու պատրաստակամություն է հայտնել
Միջազգային
11:53, 06 февраль 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Թվիթերում ցավակցություն է հայտնել Թուրքիայում երկրաշարժի կապակցությամբ։

«Ցավակցություն եմ հայտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ժողովրդին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Մենք միշտ Թուրքիայի ժողովրդի կողքին ենք։ Պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքների վերացման համար»,- ասվում է հրապարակման մեջ։