Պուտինը օգնություն է առաջարկել Թուրքիային և Սիրիային՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար

Միջազգային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Բաշար ալ-Ասադին հզոր երկրաշարժի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է մի քանի հարյուր մարդ, իսկ մի քանի հազարը՝ տուժել։
Ռուսաստանի ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունը Անկարային և Դամասկոսին։
«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք մեր խորին ցավակցությունները ձեր երկրում հզոր երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և մասշտաբային ավերածությունների կապակցությամբ»,- ասված է Թուրքիայի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում, որը այսօր հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը Էրդողանին խնդրել է անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են մոլեգին տարերքի հետևանքով։ «Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս կապակցությամբ»,- վստահեցրել է նա։
Սիրիայի նախագահին ուղղված հեռագրում Պուտինը դարձյալ «ամենաանկեղծ ցավակցություն է հայտնել Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ»։
«Կիսում ենք վիշտն ու ցավը նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և մտերիմներին, հուսով ենք՝ բոլոր տուժածները շուտափույթ կապաքինվեն, և պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս տարերային աղետի հետևանքների վերացման համար»,- հավելել է ՌԴ ղեկավարը։