Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7.7 հազարը

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7.7 հազարը
Միջազգային
10:55, 08 февраль 2023
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 7726-ի, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով ներկայումս զոհվել է առնվազն 5894 մարդ, վիրավորվել՝ 34.810-ը։

Նրա խոսքով՝ 16.139 թիմեր որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում աղետի վայրում։
Ավելի քան 70 երկրներ ուղարկել են փրկարարական թիմեր և այլ օգնություն: 

Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ առնվազն 812 մարդ դարձել է երկրաշարժի զոհ կառավարության կողմից վերահսկվող Հալեպ, Լաթաքիա, Համա, Իդլիբ և Տարտուս նահանգներում։

CNN-ի տվյալներով՝ Սիրիայում առնվազն զոհվել է 1832 մարդ, վիրավորվել՝ 3894-ը։