Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մակրոնը Պուտինին կարող է զրկել Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն կոչումից

Մակրոնը Պուտինին կարող է զրկել Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն կոչումից
Միջազգային
14:11, 10 февраль 2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «մտածում է վտարել» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին Պատվո լեգեոնի շքանշանակիրների շարքից՝ Ֆրանսիայի այդ բարձրագույն պարգևը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն շնորհելուց հետո, գրում է Associated Press-ը։

«Ես ոչինչ չեմ բացառում, <…> բայց այսօր ես նման որոշում չունեմ»,- ասել է Մակրոնը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո։

Նրա խոսքով՝ նման գործողությունները «լի են բազմաթիվ իմաստներով», ուստի դրանց ընդունման համար պետք է «ճիշտ պահն ընտրել»։


ՌԴ նախագահին մրցանակից հնարավոր զրկումը Մակրոնը համարել է «խորհրդանշական, բայց կարևոր հարց»: 

Պուտինն այն ստացել է 2006 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակից՝ դառնալով այս մրցանակը ստացած առաջին և միակ ռուսը։