Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեծ իրադարձություններ» են տեղի ունենալու. Ռուսաստանը կհիշի այդ օրը. Դմիտրի Կուլեբան՝ Ուկրաինա ՌԴ ներխուժման տարելիցի մասին

«Մեծ իրադարձություններ» են տեղի ունենալու. Ռուսաստանը կհիշի այդ օրը. Դմիտրի Կուլեբան՝ Ուկրաինա ՌԴ ներխուժման տարելիցի մասին
Միջազգային
13:40, 13 февраль 2023
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կանխատեսել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական հատուկ գործողություն սկսելու տարելիցին տեղի կունենան «մեծ իրադարձություններ», այդ պատճառով էլ «Ռուսաստանը կհիշի այդ օրը», գրում է ТСН-ը։ 

Նա պարզաբանել է, որ ամեն ինչ տեղի կունենա Նյու Յորքում փետրվարի 23-ին և 24-ին. կընդունվեն նոր որոշումներ պատժամիջոցների և Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ։

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ փետրվարի 23-ը և 24-ը Նյու Յորքում, որտեղ այդ օրերին տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը, նվիրված կլինեն «բացառապես Ռուսաստանի ագրեսիային և Ուկրաինայի առաջիկա հաղթանակին»։

«Կլինեն շատ կարևոր քաղաքական ազդանշաններ, կլինեն պատժամիջոցների, զենքի վերաբերյալ որոշումներ, կլինեն միասնության խորհրդանիշներ, և դա տեղի կունենա բոլոր մակարդակներում։ Այսպես ասեմ. Ռուսաստանը կհիշի, թե ինչպես է աշխարհը նշելու Ուկրաինայի դեմ իր լայնածավալ ագրեսիայի տարելիցը»,- ասել է Կուլեբան։ 

Միաժամանակ նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանի բացառումը որոշ ժամանակ կպահանջի, սակայն «աշխարհը կաշխատի ճիշտ ուղղությամբ»։