Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դամասկոսը ժամանակավորապես կբացի երկու լրացուցիչ անցակետ՝ մարդասիրական օգնության համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Դամասկոսը ժամանակավորապես կբացի երկու լրացուցիչ անցակետ՝ մարդասիրական օգնության համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Միջազգային
11:11, 14 февраль 2023
Երկրաշարժից տուժած Սիրիայի իշխանությունները համաձայնել են ժամանակավորապես բացել երկու լրացուցիչ անցակետ մարդասիրական օգնության ներկրման համար, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Ողջունում եմ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի այսօր ընդունած որոշումը՝ երկու անցակետ բացելու վերաբերյալ... Թուրքիայի և Սիրիայի հյուսիս-արևմուտքի միջև՝ սկզբնական շրջանում երեք ամսով»,- ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ:

 «Դա թույլ կտա օպերատիվորեն հասցնել մարդասիրական օգնություն»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Մինչ այժմ թուրք-սիրիական սահմանին գործել է միայն մեկ այդպիսի անցակետ։

Ավելի վաղ Սիրիայի և Թուրքիայի միջև լրացուցիչ անցակետեր բացելու օգտին հանդես էր եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։