Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնելու պատրաստակամություն է հայտնել

Միջազգային
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպմանը շեշտադրել է երկու երկրների միջև համագործակցության զարգացումն ու ամրապնդումը։
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը, որը ժամանել է Թեհրան՝ իր իրանցի գործընկերոջ (Ալի Բաղերի Կանի) հետ քննարկելու և մտքեր փոխանակելու, երկուշաբթի օրը հանդիպել և զրուցել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ։
Ամիր Աբդոլլահիանն այս հանդիպմանը մատնանշել է տարածաշրջանում առկա ներկայիս մարտահրավերները՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը։ Նա նաև հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ Թեհրանում «3+3» ձևաչափով ՌԴ-ի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու մասին։
Հանդիպմանը Գրուշկոն նշել է համագործակցության զարգացման կարևորությունը «երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում»։