Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Պայմանագրի դադարեցման մասին Պուտինի նախաձեռնությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության արդյունքն է. Վոլոդին

ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Պայմանագրի դադարեցման մասին Պուտինի նախաձեռնությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության արդյունքն է. Վոլոդին
Միջազգային
11:08, 22 февраль 2023
Իրավիճակը՝ կապված այն բանի հետ, որ Դուման պետք է քննարկի Ռազմավարական հարձակողական սպառազինության պայմանագրին դադարեցումը, ԱՄՆ արտաքին քաղաքականության արդյունքն է, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ 

«Այսօր Պետդուման կքննարկի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի նախաձեռնությունը՝ «Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման պայմանագրի միջոցառումների՝ ՌԴ-ի կողմից  գործողության դադարեցման մասին»... Ստեղծված իրավիճակը Վաշինգտոնի արտաքին քաղաքականության արդյունքն է»,- գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։