Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ Պետդուման միաձայն ընդունել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև պայմանագրի դադարեցման մասին օրենքը

ՌԴ Պետդուման միաձայն ընդունել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև պայմանագրի դադարեցման մասին օրենքը
Միջազգային
13:22, 22 февраль 2023
Ռուսաստանի Պետդուման լիագումար նիստում միաձայն ընդունել է «ՌԴ-ի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի գործողության դադարեցման մասին» օրենքը: Այս մասին ասվում է Պետդումայի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նախօրեին այն ներկայացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Փաստաթղթով դադարեցվում է 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում կնքված պայմանագրի գործողությունը։ Պայմանագրի վերականգնման մասին որոշումը կկայացնի Ռուսաստանի Դաշնության նախագահը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման պահից։