Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծ Բրիտանիան հանձնառու է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը. Դոքերթին՝ Բայրամովին

Մեծ Բրիտանիան հանձնառու է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը. Դոքերթին՝ Բայրամովին
Միջազգային
14:07, 22 февраль 2023
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ եվրոպական տարածաշրջանի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին հաղորդել է, որ Բաքվում գտնվելով՝ այսօր հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Գտնվում եմ Բաքվում։ Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի կարևոր առևտրային և էներգետիկ գործընկերն է։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ես ընդգծել եմ Մեծ Բրիտանիայի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- գրել է նա Թվիթերում՝ գրությանը կից տեղադրելով Բայրամովի հետ լուսանկարը։