Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուժեղ երկրաշարժեր Չինաստանում և Ղրղզստանում

Ուժեղ երկրաշարժեր Չինաստանում և Ղրղզստանում
Միջազգային
11:19, 27 февраль 2023
Ղրղզստանի տարածքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա։ 

Երկրաշարժը տեղի է ունեցել Ալմաթիից 279 կմ հարավ-արևելք, որտեղ զգացվել է երկու բալ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև Չինաստանի հյուսիս-արևմուտքում։ Դրանց ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ։ Երկրաշարժի օջախը, ըստ սեյսմոլոգների, գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դարձյալ չկան։