Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկարան չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը. Չավուշօղլու

Անկարան չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը. Չավուշօղլու
Միջազգային
12:56, 27 февраль 2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկիրը չի կարող հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ Ստոկհոլմը ամբողջությամբ չի կատարել Մադրիդյան պայմանավորվածությունները։ Այս մասին նա հայտնել է լրագրողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Նրա խոսքով՝ Շվեդիան և Ֆինլանդիան որոշակի պարտավորություններ ունեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված, սակայն Ստոկհոլմը ամբողջովին դեռ չի կատարել դրանք։

Շվեդիայում դեռևս գործում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, նշել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 9-ին Բրյուսելում կկայանա Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունների հանդիպումը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով։ Այս մասին Անկարայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ 

Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Թուրքիան և Հունգարիան: