Քաղաքացիակենտրոն
լրատվություն

G20-ից Ռուսաստանի բացառումը կհակասեր բազմակողմ հարաբերությունների սկզբունքին. Բորել

G20-ից Ռուսաստանի բացառումը կհակասեր բազմակողմ հարաբերությունների սկզբունքին. Բորել
Միջազգային
11:42, 03 март 2023
Ռուսաստանի բացառումը G20-ից չէր համապատասխանի բազմակողմ հարաբերությունների սկզբունքին։ Այսպիսի կարծիք է այսօր հայտնել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն» միջազգային քաղաքագիտական համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դուք չեք կարող ասել, որ ցանկանում եք առաջ շարժել բազմակողմ համագործակցության սկզբունքը, իսկ հետո խնդրել, որ Ռուսաստանը դուրս գա G20-ի կազմից: Բավականին հակասական է, այնպես չէ՞»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը G20-ին և դրանից հետո շարունակել «լուծել աշխարհի ներկայիս խնդիրները »։
 
Բորելը այս կապակցությամբ հիշեցրել է «ուրիշներին լսելու» անհրաժեշտությունը։
 
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ հինգշաբթի G20-ի արտգործնախարարների հանդիպումը շատ ավելի լավն էր, քան 2022 թվականի նոյեմբերին Բալիում կայացած գագաթնաժողովը։ «Որովհետև Բալիում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եկավ, ելույթ ունեցավ և գնաց: Այս անգամ նա մնաց և լսեց: Կարևոր է, որ մենք կարողանանք ասել այն, ինչ մտածում ենք, և պատասխան ստանանք մյուս կողմից: Մենք պետք է պահպանենք այս հնարավորությունը», - հայտարարել է Բորելը: