Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովումը վճռորոշ նշանակություն ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար. ԱՄՆ Պետդեպ

Արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովումը վճռորոշ նշանակություն ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար. ԱՄՆ Պետդեպ
Միջազգային
11:53, 03 март 2023
 
ԱՄՆ-ը ողջունում է Բաքվի և արցախահայերի ներկայացուցիչների միջև վերջերս տեղի ունեցած բանակցությունները, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, տեղեկացնում է Turan-ը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև փոխգործակցությունը»,- այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը կարող են հետագայում ևս պահպանել արդյունավետ հաղորդակցման ուղիները: Արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովումը վճռորոշ նշանակություն ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է աղբյուրը։