Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային դատարանի որոշումը ամրապնդում է Լաչինի միջանցքի փակումը վերացնելու ուղղությամբ հրատապ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը. ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ

Միջազգային դատարանի որոշումը ամրապնդում է Լաչինի միջանցքի փակումը վերացնելու ուղղությամբ հրատապ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը. ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ
Միջազգային
17:45, 03 март 2023
Միացյալ Թագավորության կառավարությանը, ինչպես նախկինում, խորապես մտահոգում է Լաչինի միջանցքի փակումը, հատկապես բեռների և մարդկանց տեղաշարժի համար։ Սա դարձյալ գլխավոր հարցն է միջազգային օրակարգում։ Մենք բազմիցս քննարկել ենք խախտումները այստեղ, Վիեննայում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: 

Այն փաստը, որ գործն այժմ փոխանցվել է Արդարադատության միջազգային դատարանին և որոշում է կայացվել, ամրապնդում է հրատապ միջոցների ընդունման անհրաժեշտությունը: Լաչինի միջանցքի ներկայիս փակումը վնասում է խաղաղության և կայունության ապահովման ջանքերին։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ի գիտություն է ընդունել Դատարանի բոլոր որոշումները և կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու բեռների և մարդկանց տեղաշարժը Լեռնային Ղարաբաղ:

Կողմերը պետք է առարկայական բանակցություններ սկսեն առանց նախապայմանների՝ ապահովելու համար հակամարտության կայուն և խաղաղ կարգավորումը ու վերացնելու համար պահպանվող տարաձայնությունը։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը: