Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շվեյցարիան միացել է Սյունիքի զարգացման եվրոպական նախաձեռնությանը

Շվեյցարիան միացել է Սյունիքի զարգացման եվրոպական նախաձեռնությանը
Միջազգային
16:02, 06 март 2023
Շվեյցարիան միացել է Resilient Syunik Team Europe եվրոպական նախաձեռնությանը՝ ուղղված Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման աջակցությանը՝ որպես արտաքին գործընկեր: Այս մասին հայտարարել է Երևանում Ավստրիական համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը։

Եվրոպական ներդրումային բանկի ղեկավար Կապերը հայտարարել է արդեն այս տարի Սյունիքում մեկնարկող խոշոր ծրագրերի մասին։

Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամներն են նաև Եվրոպական ներդրումային բանկը և ԵՄ անդամ երկրները՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը և Շվեդիան։