Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այց է կատարել Իրաք. նա կհանդիպի նաև Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ

Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այց է կատարել Իրաք. նա կհանդիպի նաև Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ
Միջազգային
12:44, 07 март 2023
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում չհայտարարված այցով ժամանել է Իրաք։ 

Ըստ իրաքյան կառավարական կառույցների աղբյուրի՝ նախատեսված է, որ Բաղդադում Օսթինը բանակցություններ կվարի Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ-Սուդանի հետ, որից հետո նա մտադիր է այցելել քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ, որտեղ կհանդիպի Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ։

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ Իրաք այցելելու ծրագրերի մասին նախապես չէր հաղորդվել։

Օսթինը իր մերձավորարևելյան շրջագայությունը մեկնարկել է մարտի 5-ին Հորդանան կատարած այցով, նա նաև նախատեսում է այցելել Եգիպտոս և Իսրայել: