Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում բողոքի ակցիաների պատճառ դարձած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը «Վրացական երազանքը» հետ է կանչել

Վրաստանում բողոքի ակցիաների պատճառ դարձած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը «Վրացական երազանքը» հետ է կանչել
Միջազգային
10:55, 09 март 2023
«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը, որի ֆոնին բողոքի ակցիաներ էին սկսվել Վրաստանում, հետ է կանչվել երկրի խորհրդարանից։ 

«Մենք պետք է մեծ ուշադրությամբ վերաբերվենք մեր երկրում խաղաղությանը, հանգստությանը և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև Վրաստանի առաջընթացին եվրաինտեգրման ճանապարհին: Ուստի մեր յուրաքանչյուր համաքաղաքացու էներգիան անհրաժեշտ է ծախսել ոչ թե դիմակայության, այլ երկիրը ճիշտ ուղղությամբ զարգացնելու վրա»,- ասվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության (օրինագծի նախաձեռնող), «Ժողովրդի ուժ» հասարակական շարժման և խորհրդարանական մեծամասնության համատեղ հայտարարության մեջ: