«Ստալինը չարամտորեն այդ տարածաշրջանը դարձրել է Ադրբեջանի մաս». Կոնգրեսական Շերմանը ԱՄՆ-ին կոչ է արել օգնություն ցուցաբերել Արցախին

Միջազգային
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը 2024 թվականին արտաքին գործողությունների համար հատկացումների վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովում լսումների ժամանակ կոչ է արել ուղիղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի ժողովրդին, որը գտնվում է Ադրբեջանի շրջափակման մեջ։
Շերմանը լսումների ժամանակ հայտարարել է, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են տարածաշրջանում, որը Իոսիֆ Ստալինը «չարամտորեն» դարձրել է Ադրբեջանի մաս։
«Դա հանգեցրել է սարսափելի հակամարտության, այդ թվում՝ այդ տարածքում ապրող հայերի 3-ամսյա պաշարման։ Նրանք մարդասիրական օգնության խիստ կարիք ունեն, և ես հուսով եմ, որ դուք կդրսևորեք առատաձեռնություն և մարդասիրական օգնություն կցուցաբերեք Արցախի ժողովրդին»,- ասել է կոնգրեսականը։