Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նա իր խոսքի տերը չէ, մենք նրան չենք վստահում». Զելենսկին՝ Պուտինի հետ հանդիպման մասին

«Նա իր խոսքի տերը չէ, մենք նրան չենք վստահում». Զելենսկին՝ Պուտինի հետ հանդիպման մասին
Միջազգային
13:13, 09 март 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «չի կարողանում պատկերացնել այնպիսի իրավիճակ», որի դեպքում ինքը կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է CNN-ը։

«Չկան այնպիսի հանգամանքներ՝ շփվելու համար Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, որովհետև նա իր խոսքի տերը չէ: Մենք նրա նկատմամբ ոչ մի վստահություն չունենք»,- ասել է Զելենսկին։ 

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ դիվանագիտական գործիքներ կիրառելուց առաջ պետք է հասնել այն բանին, որ Ռուսաստանը լքի ուկրաինական տարածքը։