Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկարան մերժել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Լատվիայի խորհրդարանի որոշումը

Անկարան մերժել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Լատվիայի խորհրդարանի որոշումը
Միջազգային
13:09, 07 май 2021
«1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու Լատվիայի խորհրդարանի որոշումը քաղաքական շարժառիթներով պատմությունը վերաշարադրելու անհաջող փորձ է։ Այդ նախաձեռնությունն անօրինական է, առանց իրավական հիմքի»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Անկարան Լատվիայի խորհրդարանին կոչ է արել հետ կանգնել «սխալ քայլից, չծառայել որոշ շրջանակների շահերին, որոնք փորձում են պատմությունից թշնամություն սերմանել»։

«Խորհրդարանները պատմություն գրելու և մեղադրանքներ ներկայացնելու հարթակներ չեն»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` նշված է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությունում։