Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ–ը հորդորել է Վրաստանի իշխանություններին՝ չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

ԱՄՆ–ը հորդորել է Վրաստանի իշխանություններին՝ չեղարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը
Միջազգային
11:14, 10 март 2023
ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքին, որը բողոքի ցույցերից հետո խորհրդարանից ետ կանչվեց։

«Ողջունելով հանդերձ օրինագծի ետկանչի որոշումը` մենք հորդորում ենք իշխող կուսակցությանը պաշտոնապես չեղարկել այն և այս տեսակի օրինագիծն առաջ չտանել գերազանցապես այն պատճառով, որ օրինագիծը անհամատեղելի է վրացական և եվրո-ատլանտյան արժեքների ու հիմնարար ազատությունների հետ»,– ասել է նա։