Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաձգություն Համբուրգի «Եհովայի վկաներ»-ի կենտրոնում. կան զոհեր և վիրավորներ

Հրաձգություն Համբուրգի «Եհովայի վկաներ»-ի կենտրոնում. կան զոհեր և վիրավորներ
Միջազգային
11:49, 10 март 2023
Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի է ունեցել հրաձգություն, ինչի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

Իր հերթին քաղաքային ոստիկանությունը Թվիթերում նախազգուշացրել է, որ Ալստերդորֆ թաղամասում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, «ներկայումս անցկացվում է խոշոր ոստիկանական գործողություն»։

Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել «Եհովայի վկաներ» կազմակերպության կենտրոնում։