Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևն ընդունել է Իսրայելի հետախուզության նախարարին

Ալիևն ընդունել է Իսրայելի հետախուզության նախարարին
Միջազգային
13:10, 10 март 2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Իսրայելի հետախուզության նախարար Գիլու Համլիելին։

Ինչպես գրում է APA գործակալությունը, ԱԼիև-Համլիել զրույցի ժամանակ կարևորվել է երկկողմ համագործակցության խորացումը։

«Ընդգծվել է, որ Ադրբեջան-Իսրայել երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով։ Կարևորվել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու հարցը, ինչպես նաև Ալիևի և Իսրայելի պաշտպանության նախարար Իյով Հալանտի՝ փետրվարին Մյունխենում ունեցած հանդիպումը»,-գրում է ալիևյան ռեժիմի պրոպագանդայի կարևոր օղակներից մեկը հանդիսացող APA գործակալությունը։ Նկատենք, որ վերջին օրերին իսրայելցի հին ու նոր պաշտոնյաների այցերն Ադրբեջան ակտիվացել են։