Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սի Ցզինպինը երրորդ ժամկետով վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում

Սի Ցզինպինը երրորդ ժամկետով վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում
Միջազգային
13:34, 10 март 2023
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավորները Սի Ցզինպինին վերընտրել են Չինաստանի նախագահի պաշտոնում։ Չինաստանի գործող ղեկավարի թեկնածությունը հավանության է արժանացել միաձայն, հայտնում է «Սինհուան»:

Սի Ցզինպինը դարձել է Չինաստանի պատմության մեջ առաջին նախագահը, որը վերընտրվել է երրորդ անգամ հնգամյա ժամկետով։ Մինչև 2018 թվականը այս պաշտոնում պաշտոնավարումը սահմանափակվում էր երկու ժամկետով: Հետագայում Չինաստանի Սահմանադրության մեջ այդ սահմանափակումները վերացնող փոփոխություններ կատարվեցին։ 

Հոկտեմբերին Սի Ցզինպինը հերթական ժամկետով վերընտրվել է Չինաստանում իշխող Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նա նաև Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է՝ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հրամանատարը։