Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք միմյանց հետ սերտ համագործակցության կարիք ունենք». Լուկաշենկոն՝ Ռաիսիին

«Մենք միմյանց հետ սերտ համագործակցության կարիք ունենք». Լուկաշենկոն՝ Ռաիսիին
Միջազգային
13:11, 13 март 2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Իրան: 

Բելառուսն ու Իրանը հասկացել են, որ պետք է զարգացնեն սերտ համագործակցությունը: Այս մասին Թեհրանում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրանցի գործընկեր Իբրահիմ Ռաիսիի հետ նեղ կազմով բանակցությունների ժամանակ, հայտնում է «ԲելՏԱ»-ն։

«Ես շողոքորթելու համար չէի ասում, որ Բելառուսի և Իրանի միջև ներկայիս շփումները, հատկապես վերջին 2 տարիներին, իսկապես ձեր վաստակն են։ Անկեղծ կասեմ, գուցե նույնիսկ իմ պատճառով, Բելառուսի պատճառով մենք որոշ չափով թուլացրել ենք ուշադրությունը իրանական պետության նկատմամբ։ Ես հաճախ եմ մտածում այդ մասին և եզրակացնում, որ մեզ պետք էր ապրել այս շրջանը, գուցե ոչ այնքան ինտենսիվ հարաբերությունների շրջանը: Այս ժամանակաշրջանը բնութագրվում է նրանով, որ մենք հասկացանք, թե որքան ունենք միմյանց կարիքը, որքան սերտորեն մենք պետք է համագործակցենք այս աշխարհում»,- ասել է Լուկաշենկոն։ 

Իրանի նախագահն իր հերթին նշել է, որ բելառուսա-իրանական հարաբերությունները միշտ են եղել վերելքի վրա։ Բայց վերջին 2 տարիներին, նրա խոսքով, իսկապես դրանք բեկումնային են եղել: 

«Անկասկած, ձեր այցը Իրան լուրջ խթան կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Ռաիսին։