Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լոս Անջելեսում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխությունը
Միջազգային
17:53, 13 март 2023
Լոս Անջելեսում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխությունը։

Լավագույն գեղարվեստական ֆիլմի համար մրցանակը ստացել է Դենիել Կուանի և Դանիել Շեյներտի «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը։

Ֆիլմը ընդհանուր առմամբ 7 «Օսկար» է ստացել, ներառյալ՝ «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:

«Օսկարի» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում արժանացավ Միշել Յեյոն «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։ Նա առաջին ասիացի կինն է,ով հաղթեց այդ անվանակարգում։

Լավագույն դերասան է ճանաչվել 54-ամյա Բրենդան Ֆրեյզերը՝ Դարեն Արոնոֆսկու «Կետը» ֆիլմում դերի համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Ջեյնի Լի Քետրիսը՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար։

Երկրորդ պլանի լավագույն դերասան ճանաչվեց՝ Կե Խյու Կուան՝«Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար։

Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Դենիել Կուանն ու Դանիել Շեյներտը «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար։