Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը մերժել է Բորելի մուտքը երկիր

Իսրայելը մերժել է Բորելի մուտքը երկիր
Միջազգային
11:55, 15 март 2023
Իսրայելը մերժել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մուտքը երկիր։ Այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները։

Բորելը մի քանի դիմում է ներկայացրել Իսրայել ժամանելու համար, սակայն երկրի ԱԳՆ-ն չի պատասխանել նրա դիմումին։

Պատճառը Իսրայելի դեմ Բորելի հայտարարություններն են, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի և ներկայիս կառավարության միջև իր կատարած համեմատությունները։

Իսրայելի ԱԳՆ-ն հուսով է, որ այս մերժումները Բորելին ազդանշան կհաղորդեն, որ Երուսաղեմը բավարարված չէ «նրա պահվածքով»։