Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ և Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են հայ - ադրբեջանական բանակցությունները

ԱՄՆ և Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են հայ - ադրբեջանական բանակցությունները
Միջազգային
12:21, 15 март 2023
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ հանդիպել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ:

Սպիտակ տունը նշում է, որ ի թիվս այլ հարցերի՝ «նրանք քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունների, ինչպես նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր»։