Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները ողբալի վիճակում են. Պեսկով

ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները ողբալի վիճակում են. Պեսկով
Միջազգային
15:44, 15 март 2023
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այժմ գտնվում են ամենացածր կետում, միաժամանակ Մոսկվան երբեք չի հրաժարվել և չի հրաժարվում կառուցողական երկխոսությունից։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սև ծովի վրա ամերիկյան ԱԹՍ-ի հետ տեղի ունեցած միջադեպը։

«Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա մենք գիտենք, որ դրանք, հավանաբար, գտնվում են իրենց ամենացածր կետում, շատ ողբալի վիճակում։ Հասկանալի է, երկխոսության մեջ երկրներից յուրաքանչյուրը կպաշտպանի իր շահերը։ Բայց միաժամանակ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել կառուցողական երկխոսությունից և հիմա էլ չի հրաժարվում»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ ԱԹՍ-ի հետ կապված միջադեպի վերաբերյալ ոչինչ չունի ավելացնելու ՌԴ ՊՆ հայտարարությանը. «Մենք ոչինչ չունենք ավելացնելու պաշտպանության նախարարության հայտարարությանը, այն եղել է բավականին սպառիչ: Նկարագրվել են դեպքի հանգամանքները»։