Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի պատգամավորը արցախահայերին սպառնացել է ցեղասպանությամբ

Ադրբեջանցի պատգամավորը արցախահայերին սպառնացել է ցեղասպանությամբ
Միջազգային
16:04, 15 март 2023
Ադրբեջանցի պաշտոնատար անձինք Արցախի հայ ժողովրդի հետ շարունակում են խոսել վերջնագրերի լեզվով՝ բացահայտ նրանց սպառնալով էթնիկ զտումներով և ցեղասպանությամբ։

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն հայտարարել է. «…այս հայերն այլ ելք չունեն: Կամ նրանք կշարունակեն շփումները Բաքվի հետ, կվերցնեն կառուցողական կուրս և կներգրավվեն վերաինտեգրման գործընթացի մեջ, կամ ստիպված կլինեն լքել զբաղեցրած տարածքը։ Երրորդ ճանապարհ չկա»։