Սիրիայում ՌԴ ռազմական ներկայությունը չպետք է լինի ժամանակավոր. Ասադ

Միջազգային
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ ռուսական ռազմական ներկայությունը երկրում չպետք է լինի ժամանակավոր և սահմանափակվի միայն ահաբեկչության դեմ պայքարով։ Այս մասին նախագահն ասել է Կրեմլում բանակցություններից անմիջապես հետո «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Ինչ վերաբերում է քաղաքական ասպեկտին, ապա ռազմաբազաների հարցը չպետք է կապել ահաբեկչության դեմ պայքարի հետ:
Ահաբեկչության դեմ պայքարն այսօրվա թեմա է, այն ժամանակավոր է: Ռուսական ռազմական ներկայությունը որևէ երկրում չպետք է հիմնված լինի ժամանակավոր ինչ-որ բանի վրա։ Մենք խոսում ենք միջազգային հավասարակշռության մասին, և Սիրիայում Ռուսաստանի ներկայությունը կարևոր է աշխարհում ուժերի հավասարակշռության տեսանկյունից՝ որպես Միջերկրական ծովում գտնվող երկիր»,- ասել է Ասադը։
Նրա կարծիքով՝ գերտերություններն այսօր չեն կարող պաշտպանել իրենց կամ համաշխարհային ասպարեզում իրենց վայել դերը խաղալ՝ սահմանափակելով ներկայությունը միայն իրենց պետական տարածքում, նրանք դա պետք է անեն իրենց սահմաններից դուրս՝ աշխարհում դաշնակիցների միջոցով կամ բազաների օգնությամբ։