Ինչպես է ՌԴ կործանիչը վառելիք նետել Սև ծովում կործանված ամերիկյան դրոնի առաջ. ԱՄՆ-ը տեսանյութ է հրապարակել

Միջազգային
ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը հրապարակել է մարտի 14-ին Սև ծովում կործանված ամերիկյան MQ-9 Reaper անօդաչուի գաղտնազերծված տեսանյութը։
Ինչպես պնդում է հրամանատարությունը, ռուսական երկու Սու-27 կործանիչներ իրականացրել են Սև ծովի վրա միջազգային օդային տարածքում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզական դրոնի «ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ» գրավում։
Ըստ ամերիկյան վարկածի՝ ՌԴ ինքնաթիռներից մեկը երկու անգամ վառելիք է նետել դրոնի առաջ, ապա հարվածել է անօդաչուին՝ վնասելով նրա պտուտակներից մեկը։ Դրանից հետո, ինչպես պնդվում է, ԱՄՆ ռազմաօդային ուժերը ստիպված են եղել խորտակել վնասված դրոնը։