Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին Մեծ յոթնյակի և ԵՄ դեսպանների հետ այցելել է Լուգանսկի մարզ

Զելենսկին Մեծ յոթնյակի և ԵՄ դեսպանների հետ այցելել է Լուգանսկի մարզ
Միջազգային
19:22, 08 май 2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լուգանսկի մարզ է այցելել Մեծ յոթնյակի և Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:

Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Ուկրաինայի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Լուգանսկի մարզ: Վլադիմիր Զելենսկու հետ ժամանել են նաև Մեծ յոթնյակի և ԵՄ անդամ երկրների դեսպանները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի նախագահը մտադիր է մասնակցել Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: