Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարավաֆրիկյան Հանրապետությունը՝ ՀԱՀ-ում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության մասին Հաագայի դատարանի որոշման ֆոնին

Հարավաֆրիկյան Հանրապետությունը՝ ՀԱՀ-ում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության մասին Հաագայի դատարանի որոշման ֆոնին
Միջազգային
12:41, 20 март 2023
Հարավաֆրիկյան Հանրապետությունը գիտակցում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջ իր իրավական պարտավորությունները, հայտարարել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Վինսենթ Մագվենիան՝ մեկնաբանելով Հաագայի դատարանի որոշումը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր տալու մասին։

Սպասվում է, որ 2023 թվականի օգոստոսին Պուտինը կարող է մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա ՀԱՀ-ում։ Կրեմլը դեռ պաշտոնապես չի հաստատել ՌԴ նախագահի՝ գագաթնաժողովին մասնակցելու մտադրությունները։ 

ՀԱՀ-ն այն պետություններից մեկն է, որը ստորագրել և վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ Պուտինի այցի դեպքում երկիրը պետք է ենթարկվի ՄՔԴ իրավասությանը և կալանավորի նրան։ Ինչպես նշում է Reuters-ը, նման այցը ծանր դրության մեջ կդնի Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանություններին, որոնք չեն դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։

«Մենք՝ որպես կառավարություն, գիտակցում ենք մեր իրավական պարտավորությունները։ Սակայն մինչև գագաթնաժողովը մենք կշարունակենք փոխգործակցությունը տարբեր համապատասխան շահագրգիռ կողմերի հետ: Մենք ի գիտություն ենք ընդունում ՄՔԴ-ի կողմից տրված կալանավորման օրդերի մասին հաղորդագրությունը»,- ասել է Մագվենիան: