Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանն այսօր պաշտոնապես կառաջադրվի նախագահական ընտրություններում

Էրդողանն այսօր պաշտոնապես կառաջադրվի նախագահական ընտրություններում
Միջազգային
14:48, 21 март 2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր պաշտոնապես առաջադրվելու է մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում։

Ընդդիմության միասնական թեկնածուն է Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, նրա թեկնածությունը պաշտպանում են ևս հինգ ընդդիմադիր ուժեր։

Շուրջ երկու տասնամյակ երկրի ղեկին գտնվող Էրդողանը, ըստ փորձագետների, առաջին անգամ կանգնած է իշխանությունը կորցնելու լուրջ վտանգի առջև․ տնտեսական աննախադեպ անկմանը գումարվել է երկրաշարժից հետո սկիզբ առած դժգոհության մեծ ալիքը։