Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽ-ն 1 մլրդ եվրո կտրամադրի Թուրքիային՝ որպես օգնություն

ԵԽ-ն 1 մլրդ եվրո կտրամադրի Թուրքիային՝ որպես օգնություն
Միջազգային
15:29, 21 март 2023
Թուրքիայի և Սիրիայի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Բելգիայի մայրաղաքաք Բրյուսելում գումարված միջազգային դոնորական խորհրդաժողովի բացման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը նշել է. «Եվրահանձնաժողովը մեկ միլիարդ եվրոյի չափով աջակցություն կցուցաբերի Թուրքիային»:

Նա շեշտել է նաև փլուզված շինությունների վերակառուցման անհրաժեշտությունը բարձր սեյսմիկ ստանդարդներին համապատասխան:

Իսկ եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով պատաստանատու Օլիվեր Վարհեյլին, ով նախագահել է խորհրդաժողովը  Շվեդիայի արտաքին առևտրի նախարար Ջոհան Ֆորսելի հետ, բացման խոսքում ասել է հետևյալը. «Մենք ցանկանում ենք, որ թուրք և սիրիացի ժողովուրդները իմանան, որ այս դժվարին ժամանակներում կարող են ապավինել մեր անսասան միասնականությանն ու աջակցությանը: Մենք օգնելու ենք անցած ամիս տեղ ունեցած ավերիչ երկրաշարժից հետո անհրաժեշտ վերականգման աշխատանքների հարցում»:

Աղբյուր`ermenihaber.am