Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քըլըչդարօղլուն ԱՄՆ-ին խոստանում է ավելի լավ հարաբերություններ

Քըլըչդարօղլուն ԱՄՆ-ին խոստանում է ավելի լավ հարաբերություններ
Միջազգային
14:12, 22 март 2023
Թուրքական մամուլի օրակարգում շարունակում է մնալ  մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների թեման: Այս անգամ անդրադարձը եղել է հետընտրական Թուրքիայի արտաքին քաղաքականությանը:

Նշվում է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները հետզհետե բարելավվում են, հատկապես երկրաշարժից հետո, երբ Արևմուտքը Թուրքիային աջակցող քայլեր արեց։

Բայց այնուամենայնիվ Կիպրոսի խնդրի և մարդու իրավունքների խախտման հարցրերի, ինչպես նաև նմանատիպ ոլորտային խնդիրների պատճառով դեռևս այդ հարաբերությունները փակուղու մեջ են:

Այս ամենի վերաբերյալ թուրքական դրսևորումներն ամփոփող երկու տարբեր արտաքին քաղաքականություն վարելու քայլեր են ենթադրում Էրդողանի և ընդդիմադիր դաշինքի առաջադրած թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի պահվածքը:

Օրինակ՝ Քըլըչդարօղլուն նշել է, որ իրենց ընտրվելու դեպքում ԱՄՆ-ի հետ այլ քաղքականութուն են վարելու և մեջբերել, որ Թուրքիան արդեն երկար ժամանակ վետո է դնում ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող երկրների առաջ: Ինչպես նաև Անկարան երկար տարիներ է, ինչ չի կիսում տեսակետները Սիրիայի, Միջերկրական ծովի արևելքի և Կիպրոսի հարցերի շուրջ:
 
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 36 կուսակցություն։ Ընդդիմադիր խոշորագույն դաշինքի առաջադրած նախագահի թեկնածուն քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Աղբյուր`ermenihaber.am