Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրամիությունը 2022-ին մոտ 15.6 միլիարդ եվրոյի գազ է գնել Ադրբեջանից

Եվրամիությունը 2022-ին մոտ 15.6 միլիարդ եվրոյի գազ է գնել Ադրբեջանից
Միջազգային
14:14, 22 март 2023
Եվրոպական միության երեք երկրներ՝ Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան, 2022 թվականին Ադրբեջանից ստացվող բնական գազի համար ընդհանուր հաշվով վճարել են ավելի քան 15 միլիարդ 598 միլիոն եվրո:

2021 թվականին այդ նպատակով վճարվել է 3 միլիարդ 892 միլիոն եվրո, հետևաբար, անցած տարում Եվրոպային բնական գազի վաճառքից Ադրբեջանի ստացած եկամուտը քառապատկվել է:

Ադրբեջանը 2022 թվականին 18 տոկոսով ավելացրել է գազի արտահանումը և այն հասցրել է 22 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետրի: Այդ ծավալից 11 միլիարդ 400 միլիոն խորանարդ մետր գազն ուղարկվել է եվրոպացի սպառողներին:

2023 թվականի ընթացքում Ադրբեջանը մտադիր է արտահանել ավելի քան 24 միլիարդ խորանարդ մետր գազ, դրանից 12 միլիարդ խորանարդ մետրը կփոխադրվի Եվրոպա:

Այսօրվա դրությամբ ադրբեջանական գազ են ներկրում Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան:

azatutyun.am