Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 29-ին Մոսկվայում կկայանա ՌԴ և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զախարովա

Մարտի 29-ին Մոսկվայում կկայանա ՌԴ և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զախարովա
Միջազգային
14:10, 23 март 2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 29-ին Մոսկվայում կհանդիպի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ նախարարները կշարունակեն մտքերի փոխանակումը արդի միջազգային հարցերի շուրջ՝ ներառյալ իրանական միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում իրավիճակը և կասպյան հիմնախնդիրը։  

«Կքննարկվի մերձավորարևելյան տարածաշրջանում իրավիճակի բարելավումը Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների հայտարարված վերականգնման լույսի ներքո: Ենթադրվում է, որ զգալի ուշադրություն կդարձվի երկկողմ օրակարգի համալիր վերանայմանը՝ հենվելով առևտրատնտեսական բաղադրիչի վրա՝ ներառյալ տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը»,- հավելել է նա: