Բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մասին. ԱՄՆ Պետդեպարտամենտ

Միջազգային
ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հեռանկարներին առնչվող հայտարարությանը։
Ինչպես իր Թվիթերում գրել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվ մասնակցություն է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների աջակցությանը:
«...Մեզ ոգեշնչում է առաջընթացը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին: Մենք բարձր ենք գնահատում այս առաջընթացի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը»,- գրել է Պատելը՝ ի պատասխան ՀՀ վարչապետի երեկվա «թվիթի»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ Երևանի և Բաքվի միջև կլինի խաղաղության պայմանագիր՝ հիմնված ամենաբարձր մակարդակով ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։ Փաշինյանը հայտարարել է, որ նոր էսկալացիա չի լինի, և միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին։